Սեքսուալ Must Try. չորս բան, որ պետք է փորձի յուրաքանչյուր զույգ

22:02   26 մարտի, 2017

Սեռական կյանքի հարուստ փորձը ձեռք է բերվում ոչ թե զուգընկերների  քանակով, այլ  փորձարկելու եւ զարգանալու ցանկությամբ ու պատրաստակամությամբ: Եթե ցանկանում ես իսկապես սեռական բավականություն ստանալ, հետեւիր մեր խորհուրդներին:

1. Սեքս՝ զսպվածությունից հետո

Մի շտապիր սեքսով զբաղվել մի մարդու հետ, ում կյանքում երկու-երեք անգամ ես տեսել: Թող կիրքը հասունանա այնքան, որ այլեւս պահել չլինի:

Զուգնըկերների համար հարմարավետությունն ամենակարեւոր գործոնն է, եւ հաճախ հենց դա է բոցավառ սեքսի երաշխիքը դառնում: Դրա համար դուք պետք է միմյանց լավ ճանաչեք, քննարկեք ձեր սեքսուալ կրքերը, սովորեք վստահել, եւ միայն դրանից հետո մերձենալ:

Բացի այդ, երկար զսպվածությունը կարող է ավելի թեժ գործողությունների հանգեցնել: Կարեւորը՝ համոզվեք, որ զուգընկերները  պատրաստ են անցնել հարաբերությունների հաջորդ փուլ: Մի փոքր համբերությունը փոխհատուցվում է, հիշիր այդ մասին:

2. Հաշտության սեքս

Վեճի ժամանակ զարկերակն արագ է խփում, զգացմունքները կուտակվում են, եւ ուժեղ զգացմունքային թռիչք է տեղի ունենում: Հաշտեցնող սեքսը կրքերի թեժ պահին կարող է աննկարագրելի լինել: Շատ կանայք այդպիսի սեքսից հետո խոստովանում են, որ  թեթեւության, անվտանգության զգացողություն են ունենում:

Եվ թեկուզ վեճը լավագույն բանը չէ, որ կարող է տեղի ունենալ մինչեւ սեքսը, բայց այն հաստատ  լավագույն միջոցն է՝ վերջ դնելու ցանկացած վեճի եւ պահպանել հարաբերությունները՝ օգնելով գնահատել այն, ինչից կարող էիր զրկվել րոպեներ առաջ:

3. Միայն տուր կամ միայն ստացիր

Միակողմանի բավականություն. սա ամենապարզ միջոցն է զուգընկերոջը ցույց տալու, թե որքան ես նրան գնահատում ու սիրում  եւ որ քեզ համար իսկապես կարեւոր է՝ նա բավականություն ստանում է անկողնում, թե ոչ:

Երբեմն սեքսը պետք է լինի անաչառ, եւ դա հրաշալի է: Պարզապես նրան հաճույք պատճառիր՝  փոխարենը ոչինչ չպահանջելով, կամ ամբողջությամբ թուլացիր ու ընդունիր նրա գուրգուրանքն առանց քաշվելու ու խղճի խայթի: Այդ պահը նվիրված է «ստացողին» եւ նույնքան  հզոր բավականություն է պատճառում նաեւ «տվողին»: Նման սեքսուալ մանյովրները շատ մոտեցնում են զույգերին, քանի որ այս դեպքում զուգընկերոջ բավականությունն ավելի վեր է դասվում:

4. Սեքսուալ խենթություն

Դուք գիտակցում եք, որ այն, ինչ մտադրվել եք անել, այնքան էլ հաջող գաղափար չէ, բայց, միեւնույն է, փորձում եք իրականացնել: Ոչ թե նրա համար, որ համոզվեք  նրա «անհաջողության» մեջ, այլ որ միասին ինչ-որ նոր բան ապրեք, եւ, միգուցե, միասին ծիծաղեք ձախողման վրա:

Սա  հրաշալի փորձ է, որը թույլ է տալիս ոչ միայն մերձենալ, այլեւ շատ լավ ճանաչել սեփական սեքսուալության սահմանները կամ նկատել դրա բացակայությունը. ո՞վ գիտե:

Ամեն դեպքում, կարելի է սեքսուալ փորձարկումների համաձայնել միայն այն ժամանակ, երբ Դուք վստահում եք Ձեր զուգընկերոջը: 

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE