Ջասթին Բիբերը նոր դաջվածք է արել

14:02   22 մարտի, 2017

Ջասթին Բիբերը նոր դաջվածք է արել: 23-ամյա կանադացին Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում երեւում է հսկայական արծվի դաջվածքը:

Հիշեցնենք, որ Ջասթինը ներկայում համերգային շրջագայության մեջ է: Երգիչն օրերս է մեկնել Ավստրալիայից եւ Purpose համերգային ծրագրով Նոր Զելանդիա ժամանել:

Սակայն Ավստրալիայում հայտնի կատարողը չի կարողացել զերծ մնալ սկանդալներից:
Սիդնեյում համերգներից մեկից հետո ոստիկանությունը Բիբերի կողմից վարձակալած առանձնատուն է գնացել: Իրավապահներին հարեւաններն են զանգահարել, քանի որ երգչի տան դարպասների մոտ շուրջ հազար երկրպագու էր հավաքվել, նրանցից ոմանք նույնիսկ փորձել են տուն ներխուժել:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE