Քիմ Քարդաշյանը ծնողների հետ արխիվային լուսանկար է հրապարակել

12:02   22 մարտի, 2017

Վերջին շրջանում Քիմ Քարդաշյանը Twitter-ում, որտեղ 50 մլն բաժանորդ ունի, ավելի հաճախ է արխիվային լուսանկարներ հրապարակում: Հայտնի չէ, թե ինչն է պատճառը, բայց 36-ամյա հայուհին նորից ընկել է հիշողությունների գիրկը։ Ռեալիթի շոուի աստղը ծնողների հետ հերթական լուսանկարն է հրապարակել:

«Թիմը»,- լուսանկարը մակագրել է Քիմը:
Լուսանկարում Ռոբերտ Քարդաշյանն ու Քրիս Ջեներն են երեխաների՝ Քորթնիի, Քիմի, Քլոեի եւ Ռոբի հետ:


Հիշեցնենք, որ օրերս Քիմ Քարդաշյանը մանրամասներ է պատմել Փարիզում կողոպուտի մասին եւ հայտարարել, որ վախենում էր՝ իրեն բռնաբարեն:
«Բերանս ինքնակպչուն ժապավենով փակեցին, ձեռքերս կապեցին ու մահճակալի վրա նետեցին: Կարծում էի՝ ինձ կբռնաբարեն, եւ մտովի պատրաստվում էի դրան: Բայց նրանք դա չարեցին, այլ պարզապես ատրճանակն ինձ վրա ուղղեցին: Վստահ էի, որ կսպանեն ինձ: Հետո նրանք փող պահանջեցին, ես ցույց տվեցի նշանադրության մատանին: Նրանք վերցրեցին այն, ինձ լոգասենյակում փակեցին ու փախուստի դիմեցին»,- քույրերին պատմել է Քիմը:



© NEWS.am STYLE