Մեգան Ֆոքսը Frederick’s of Hollywood-ի գովազդային արշավից կրքոտ լուսանկար է հրապարակել

12:39   22 մարտի, 2017

Մեգան Ֆոքսը Frederick’s of Hollywood ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքն է դարձել:

Այդ մասին երկու շաբաթ առաջ նա տեղեկացրել էր Instagram-ում:
30-ամյա դերասանուհին նկարահանվել է ապրանքանիշի գովազդային արշավի ֆոտոսեսիայում եւ ժամանակ առ ժամանակ երկրպագուներին ուրախացնում է նոր լուսանկարներով:

«Երբ քեզ ինչ-որ բան են առաքել եւ գնում ես դուռը բացելու»,- նոր լուսանկարը մակագրել է Մեգանը՝ հավելելով #momlife հեշթեգը:

Անցյալ շաբաթ Youtube-ի E! News -ի ալիքում Մեգանի մասնակցությամբ հոլովակ է հայտնվել, որը բավական համարձակ է ստացվել:

Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը տարբեր տարիների մի շարք ապրանքանիշերի դեմքն է եղել՝ Giorgio Armani, Emporio Armani, Avon:

Դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Բրայան Օստին Գրինը, երեք որդի ունեն՝ 4-ամյա Նոան, 3-ամյա Բոդհին եւ 6 ամսական Ջորնին:



© NEWS.am STYLE