Սպորտային ոճ. Քորթնի Քարդաշյանը որդու հետ՝ Վուդլենդ Հիլզում

13:36   22 մարտի, 2017

Օրերս մենք տեսանք, թե Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնին, ինչպես է գիշերազգեստով շրջում Բեւեռլի Հիլզում: 

Իսկ երեկ Քորթնիին Վուդլենդ Հիլզում նկատել են 7-ամյա որդու՝ Մեյսոնի հետ: Նա նկարչության դասերի է հաճախում այնտեղ:

Քորթնին ներկայացել է սպորտային հագուստով: Իհարկե, Adidas-ից, քանի որ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը սատարում է հայտնի ապրանքանիշի հետ Քանյե Ուեսթի համագործակցությունը:

Իսկ Քորթնիի կոշիկները Քանյեի Yeezy շարքից են:

Ի դեպ, Քորթնին նկարչության դասերի է տանում նաեւ 4-ամյա դստերը՝ Պենելոպային (2 տարեկան Ռեյնին առայժմ նման բաներով «չեն տանջում»):

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net-ի, X17Online-ի



© NEWS.am STYLE