Ռիհանան սարսափած է Bates Motel սերիալում իր մասնակցությամբ սեքսի տեսարանից

11:33   22 մարտի, 2017

Փետրվարի 20-ին A&E ալիքով սկսել է հեռարձակվել Bates Motel սերիալի հինգերորդ սեզոնը, որտեղ Մերիոն Քրեյնի դերում հանդես է գալիս Ռիհանան:

Սյուժեի համաձայն՝ Մերիոն Քրեյնը մեծ գումար է թալանում եւ որոշում թաքնվել գավառական քաղաքի մոթելում: Պարզվում է, որ մոթելի սեփականատերը տառապում է անձի երկվությամբ, եւ լոգարանում սպանում է Մերիոնին:

Երեկ Ռիրին ընկերների հետ դիտել է իր դերակատարմամբ սերիան եւ Instagram-ում մեկնաբանել այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին:

«Աստված իմ, սա այնքան աննորմալ է: Ես նույնիսկ իմ ձայնը չեմ լսում»,- իր մասնակցությամբ սեքսի տեսարանն է մեկնաբանել Ռիհանան:

Ռիրիի զուգընկերը Օսթին Նիքոլսն է, որը մարմնավորում է Սեմ Լումիսին: Կինոդիտման ընթացքում Ռիհանան առաջարկել է թեքիլա խմել՝ ամոփխածությունը փոքր-ինչ հաղթահարելու համար:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ A&E-ի



© NEWS.am STYLE