Նոր կադրեր` Սեւակ Խանաղյանի «Не Молчи» երգի տեսահոլովակից

15:18   22 մարտի, 2017

Սեւակ Խանաղյանը շուտով երկրպագուների դատին կհանձնի «Не Молчи» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս մասին երգիչը տեղեկացնում է Facebook-ի պաշտոնական էջի միջոցով:

Ուկրաինական X Factor-ի հաղթողը տեսահոլովակի նկարահանման ընթացքից լուսանկարներ է հրապարակել` հետեւյալ մակագրությամբ.

«Սպասո՞ւմ եք «Не Молчи»  երգի տեսահոլովակին»:

Երկրպագուներն էլ մեկնաբանություններով փաստել են, որ անհամբերությամբ են սպասում երգչի ցանկացած նորության:

Իր հեղինակած «Не Молчи» երգով Սեւակ Խանաղյանը ներկայացել է ուկրաինական X Factor-ի լսումների փուլին` արժանանալով ժյուրիի անդամների հիացական մենաբանություններին եւ, իհարկե, «այո»-ներին:

Վերջին շրջանում երգն իսկական հիթ է դարձել Հայաստանում:



© NEWS.am STYLE