Գույների ազդեցությունը գնումներ կատարելիս

19:07   18 ապրիլի, 2017

Գույնը դիզայնի ուժեղագույն գործիքներից է, սակայն գունային լուծումները չեն կարող ունիվերսալ լինել: Տարբեր երկրների եւ մայրցամաքների բնակիչների վրա գույնը կարող է տարբեր ազդեցություն ունենալ:

Օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար գրավիչ գույնը կարող է բացարձակ անտարբեր թողնել Հնդկաստանի բնակիչներին: Ամեն դեպքում, ձեր լոգոյի, ապրանքի կամ կայք-էջի համար հարմար գույնի ընտրությունը կարող է մեծ արժեք հաղորդել ձեր արտադրանքին կամ, հակառակը, շեղել հաճախորդներին եւ փչացնել ընդհանուր տպավորությունը:

Սպառողների 87.7%-ը գույնը նշում է որպես կոնկրետ ապրանք գնելու հիմնական պատճառ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ենթագիտակցաբար առաջին 90 վայրկյանի ընթացքում գնահատում են միջավայրը կամ ապրանքը: 62-90%-ով այդ գնահատականը հիմնվում է միայն գույնի վրա:

Եվ այսպես, ինչպես են տարբեր գույներն ազդում առցանց գնումների սիրահարների պահվածքի վրա (հետազոտությունն անցկացվել է Հյուսիսային Ամերիկայում):

Դեղին. լավատեսական եւ երիտասարդական: Սովորաբար օգտագործվում է ցուցափեղկին ուշադրություն գրավելու համար:

Կարմիր. էներգիայի գույն։ Ուժեղացնում է զարկերակը: Հաճախ օգտագործվում է զեղչերի ժամանակ:

Կապույտ. վստահության եւ անվտանգության ապշեցուցիչ արդյունք ունի: Սովորաբար օգտագործվում է բանկերի եւ բիզնեսի համար:

Կանաչ. ասոցացվում է կարողության հետ: Հաճելի է աչքի համար: Օգտագործվում է թուլանալու համար:

Նարնջագույն. ագրեսիվ: Գործողության կոչ է պարունակում՝ գրանցվել, գնել կամ վաճառել:

Վարդագույն. ռոմանտիկ եւ կանացի: Օգտագործվում է կանանց եւ երիտասարդ աղջիկների համար նախատեսված ապրանքներն առաջ մղելու համար:

Սեւ. հզոր եւ թափանցիկ: Օգտագործվում է շքեղ ապրանքներ առաջ մղելու համար:

Մանուշակագույն. օգտագործվում է հանգստացնելու եւ խաղաղեցնելու  համար: Սովորաբար օգտագործվում է գեղեցկության եւ կնճիռների դեմ պայքարի միջոցների արտադրության մեջ:

 

Աղբյուրը՝  Klubber.ua



© NEWS.am STYLE