«Չեմ հավատում կատարելությանը». «Օրենքով շիկահեր» Ռիզ Ուիզերսփունը նշում է ծննդյան 41-ամյակը

18:02   22 մարտի, 2017

Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն այսօր նշում է ծննդյան 41-ամյակը:

«Օրենքով շիկահերը» ֆիլմի աստղն իր կինոկարիերան սկսել է դեռ մանկուց, սակայն  ճանաչում է ձեռք բերել «Մարդը լուսնի վրա» ֆիլմից հետո:

Բացի ֆիլմերում նկարահանվելուց` Ռիզը զբաղվում է նաեւ պրոդյուսինգով։ Դերասանուհին նաեւ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության գրասենյակի անդամ է:

Ռիզը կարծում է, որ «կանայք ծնվել են հոգատար լինելու համար. նրանք հոգում են բոլորի մասին` ամուսնու, երեխաների, ընտանի կենդանիների… Նույնիսկ ժամանակ չի մնում մի փոքր հանգստանալու համար»:

Աստղի ամենահայտնի մեջբերումներից եւս մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Յուրաքանչյուրը սիրո կարիք ունի: Բոլորն են դրան արժանի»:

«Մինչեւ վերջ սիրուն նվիրվելու մեջ ոչ մի վատ բան չի կարող լինել: Միշտ էլ շահում ես՝ սեր տալով»:

«Դերասանական ոլորտում ինքնավստահությունն ամենակարեւոր բանն է»:

«Չեմ հավատում կատարելությանը: Չեմ կարծում, թե աշխարհում նման բան գույություն ունի»:

«Ֆիլմը հրաշալի բան է: Ես հաճույքով եմ նկարահանվում ֆիլմերում, բայց դա այն չէ, ինչը քեզ կարող է ջերմացնել գիշերը: Դա չէ կյանքիս կարեւորագույն նպատակը»:

«Ծիծաղելի է այն, որ այսօր ամեն ինչ կարող է որոշել զգեստը: Դու պարզապես շարժում ես հետույքդ եւ արժանանում մրցանակի»:

«Սիրում եմ երգել տանը, ավտոմեքենայի մեջ, բայց դա նյարդայնացնում է աղջկաս»:

«Կարծում եմ` ցանկացած լուսանկարում տգեղ եմ դուրս գալիս»:

«Աստված վկա՝ ամեն օր չես կարող ունենալ հաջողություն: Ամեն տարին հաջողակ չի կարող լինել: Պարզապես պետք է գնահատել հրաշալի ակնթարթները»:



© NEWS.am STYLE