Մարգարիտա Պոզոյանի, Դիմա Բիլանի եւ Օլգա Կլյայնի էմոցիոնալ ելույթը` «Ձայնը» նախագծի հոբելյանական համերգի ժամանակ

16:15   22 մարտի, 2017

Մարտի 20-ին Կրեմլում կայացավ ռուսական «Ձայնը» նախագծի 5-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որին ներկա էր նաեւ նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Մարգարիտա Պոզոյանը:

Մեր հայրենակցուհին համերգի ժամանակ ելույթ է ունեցել իր մարզչի` Դիմա Բիլանի, եւ նախագծի մյուս մասնակից Օլգա Կլյայնի հետ: Նախկին թիմակիցները միասին կատարել են եվրատեսիլյան «Believe» երգը, որով Դիմա Բիլանը 2008 թ-ին հաղթել էր Եվրոպայի հեղինակավոր մրցույթում:

«Այսօր եմ միայն ուշքի գալիս էմոցիոնալ այդ պոռթկումից հետո: Մեծ երջանկություն էր կրկին երգել ինձ հարազատ մարդկանց` Դիմա Բիլանի եւ Օլգա Կլյայնի հետ: Շնորհավորում եմ իմ սիրելի նախագծին: «Ձայնը» արդեն 5 տարեկան է»,-անրադառնալով իրենց ելույթին` Facebook-ի իր էջում գրել է Մարգարիտա Պոզոյանը:

Ավելի վաղ Դիմա Բիլանը Intagram-ում լուսանկար էր տեղադրել Մարգարիտայի եւ Օլգայի հետ.

«Առաջին ու թանկագին աղջիկները»,-լուսանկարը մակագրել էր երգիչը:



© NEWS.am STYLE