Քողարկվող Քենդալ Ջեներն ու բարձր տրամադրությամբ Հեյլի Բոլդուինը՝ Լոս Անջելեսի փողոցներում

17:04   22 մարտի, 2017

Չի կարող անցնել մի օր՝ առանց Քարդաշյան-Ջեներ գերդաստանի անդամների մասին հիշատակելու: Այսօր մենք արդեն գրել ենք Քորթնիի մասին, որին սպորտային հագուստով նկատել են Վուդլենդ Հիլզում, իսկ հիմա ուշադրություն դարձնենք Քենդալ Ջեներին:

Աղջկան ընկերուհու՝ Հեյլի Բոլդուինի հետ նկատել են Լոս Անջելեսի գեղեցկության սրահներից մեկից դուրս գալիս:

21-ամյա Քենդալը, հավանաբար, արտասովոր սանրվածք է արել, այդ պատճառով անընդհատ ծածկել է դեմքը` ի տարբերություն Հեյլիի, որը բարձր տրամադրությամբ է եղել:

Ի դեպ, օրերս վերջապես համացանցում հայտնվել է Քենդալ Ջեների մասնակցությամբ LaPerla ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուի ֆոտոսեսիան:

Մոդելը ներկայացրել է գարուն-ամառ 2017 հավաքածուն:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE