19:33 22 մարտի, 2017Հրաչուհի Ութմազյանը դիմել է ոճային կտրուկ փոփոխության։

Տարիներ շարունակ երկար եւ փարթամ վարսերով հաղորդավարուհին կարճ կտրվածք է արել։

Նա նախընտրել է բոբ կառե, գումարած՝ մազափունջ ճակատային հատվածում։
Հաղորդավարուհին նաեւ փոխել է վարսերի գույնը՝ շիկահերից դառնալով թխահեր։

Հիշեցնենք, որ այս տարի հաղորդավարուհին տոնել է ծննդյան 30-ամյակը. «Բարեւ 30, մենք հանդիպեցինք»,- Instagram-ում գրել էր նա։
Հավելենք, որ 2010-2015թթ Հրաչուհի Ութմազյանը եղել է «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը:
Լուսանկարները՝ Հարչուհի Ութմազյանի Instagram-ի