«Եվրատեսիլ-2017». Ռուսաստանի մասնակցին արգելեցին մուտք գործել Ուկրաինա

17:38   22 մարտի, 2017

«Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ռուսաստանյան ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա»,-գրում է «Газета»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայային։

Նրա խոսքով՝ արգելքը Սամոյլովայի համար կգործի երեք տարի։ «Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ նման խնդրի առջեւ կարող է կանգնել նաեւ Հայաստանի մասնակից Արծվիկը։ Նրան Ղրիմ այցելելու պատճառով նույնպես կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա։



© NEWS.am STYLE