Գրեյս Կելլիի եւ Էլիզաբեթ Թեյլորի զարդերը Cartier-ի ցուցահանդեսում են (ֆոտո)

16:15   23 հոկտեմբերի, 2012

Մոտ 400 կտոր թանկարժեք զարդեր Cartier-ի պատմական հավաքածուից ցուցադրվել են Մադրիդի Տիսեն-Բոռնեմիսի թանգարանում։

«Cartier-ի արվեստ» (Art of Cartier) անունով ցուցադրության մեջ ներգրավված են Գրեյս Կելլիի եւ Էլիզաբեթ Թեյլորի նման աստղերի միակ օրինակով արված թանկարժեք զարդեր, ինչպես նաեւ՝ Կոկո Շանելի զարդերը, հաղորդում է The Daily Mail-ը։

Թագերը, օղերն ու վզնոցները թանգարանում կներկայացվեն հոկտեմբերից։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հետեւել Cartier-ի տան զարգացմանը՝ XX դարի դասականից մինչեւ արտ-դեկո ոճի զարդեղեն եւ թանկարժեք իրեր, որոնք արվել են Չինաստանի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի մշակույթների ազդեցությամբ։



© NEWS.am STYLE