«Եվրատեսիլ 2017»-ի կազմկոմիտեն հիասթափված է ռուս երգչուհու մուտքն արգելելու մասին Ուկրաինայի որոշումից

11:32   23 մարտի, 2017

Երեկ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2017»-ի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելվել է։ Երգչուհին Ուկրաինա մուտքի իրավունք չի ունենա երեք տարի:

Eurovision.tv կայքում մրցույթի կազմկոմիտեի պաշտոնական հայտարարությունն է հրապարակվել:
Միջազգային մրցույթի կազմակերպական կոմիտեն հիասթափություն է հայտնել Կիեւի որոշման առիթով.
«Մենք պետք է հարգենք մրցույթն ընդունող երկրի օրենքները, բայց մենք խորապես հիասթափված ենք այդ որոշման առիթով, քանի որ կարծում ենք, որ այն հակասում է մրցույթի ոգուն եւ սկզբունքներին»,- ասված է հայտարարության մեջ:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հաղորդել են, որ բանակցելու են Ուկրաինայի հետ եւ փորձելու են ապահովել բոլոր մասնակիցների ներկայությունը

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմի որոշման պատճառ է դարձել 2015 թվականի ամռանը Ղրիմում հաշմանդամություն ունեցող երեխաների համար համերգին երգչուհու մասնակցությունը:



© NEWS.am STYLE