Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին սկսել են շփվել առանց միջնորդների

12:02   23 մարտի, 2017

Վեց ամիս առաջ Էնջին ապահարզան պահանջեց՝ Բրեդին մեղադրելով երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար (ինչը, ի դեպ, այդպես էլ չապացուցվեց):

Մի քանի ամիս 53-ամյա Փիթն ու 42-ամյա Ջոլին «պատերազմում» էին եւ լրատվամիջոցներում ցեխ շպրտում միմյանց վրա:

Բայց հիմա, ըստ People-ի, Բրեդն ու Էնջին սկսել են միմյանց հետ խոսել առանց միջնորդների:
«Փիթն այժմ ավելի երջանիկ է, քան նախկինում: Նա ուրախ է, որ կարողացավ Էնջիի հետ համաձայնության հասնել ընտանեկան գաղտնիքները համացանցում եւ ամսագրերում չտարածելու շուրջ:

Սկզբում նրանց համար դժվար էր, բայց հիմա նրանք հանգստացել են, շփվում են իրար հետ եւ կարող են ուղղակիորեն համաձայնության հասնել բազմաթիվ հարցերի շուրջ: Նրանք երեխաների խնամակալության հարցը քննարկում են առանց փաստաբանների օգնության»,- նշել է պարբերականի աղբյուրը:



© NEWS.am STYLE