Us Weekly. Դոնալդ եւ Մելանյա Թրամփերը տարբեր ննջարաններում են գիշերում

10:05   23 մարտի, 2017

Ամեն դեպքում, ինչ էլ ասեն՝ Դոնալդ Թրամփի նախագահությունը կհիշի ամբողջ աշխարհը. շոու բիզնեսը «նվաճել» է Վաշինգտոնը:

Թրամփի մասին գրում են ավելի շատ, քան նրանից առաջ ԱՄՆ որեւէ նախագահի։ Մամուլի ուշադրության կենտրոնում է նաեւ նրա կինը՝ Մելանյան:

Us Weekly-ի նոր համարը լույս է տեսել այնպիսի շապիկով եւ հոդվածով, որի մասին դեռ երկար կխոսեն: Շապիկին Մելանյայի լուսանկարի վրա «Տարբեր ննջարաններ» գրությունն է, իսկ ամսագրի ներքին աղբյուրները պնդում են, որ Դոնալդն ու Մելանյան երբեք միասին չեն քնում:

«Նրանք միասին չեն քնում: Երբեք: Մելանյան շրջապատից չի թաքցնում, որ դժբախտ է: Նախագահն ու առաջին տիկինը տարբեր մահճակալներում են քնում: Նրանք երբեք գիշերը միասին չեն անցկացնում:

Մեկ ննջարանում նրանք տարբեր մահճակալներ ունեն: Մելանյային հետաքրքիր չեն ո՛չ Դոնալդը, ո՛չ նրա նախագահությունը, նա չի ուզում Դոնալդին ուղեկցել պաշտոնական հանդիպումների ժամանակ»,- նախագահի ընտանիքին մասին տարբեր աղբյուրների խոսքերն են մեջբերում լրագրողները:

Ի դեպ, առաջին տիկնոջ ներկայացուցիչներն արդեն հերքել են այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփը ժամանակի մեծ մասն անցկացնում է Վաշինգտոնից 200 մղոն հեռավորությամբ, որտեղ սովորում է Բերոնը:



© NEWS.am STYLE