Քլոե Քարդաշյանը հանրությանը ներկայացել է 23 հազար դոլար արժողությամբ Hermes Birkin պայուսակով

11:03   23 մարտի, 2017

Սա առաջին դեպքը չէ, երբ Քլոեն հենց այս պայուսակով է դուրս գալիս տանից: Պայուսակների հանդեպ Քլոեի կիրքը, կարծես, գագաթնակետին է հասել: Հիշո՞ւմ եք՝ վերջերս Քիմ Քարդաշյանի քույրը գնացել էր հետեւելու, թե ինչպես է «Քլիվլենդ» ակումբի բասկեստբոլիստ իր ընկերը պայքարում «Քլիփերսի» դեմ: Այդ ժամանակ Քլոեի ձեռքին Chanel-ից 9 հազար դոլար արժողությամբ պայուսակ էր:

Հիմա Քլոեին նկատել են Ուեսթլեք Վիլիջում՝ ֆոտոստուդիայից դուրս գալիս, նույն՝ 23 հազար դոլար արժողությամբ Hermes Birkin պայուսակով:

Քլոեին դիմավորել է թիկնապահը:

Հայուհին նստել է իր Rolls Royce-ն ու գնացել գործերով, իսկ ահա նրա Instagram-ում մենք երկու լուսանկար ենք նկատել, որոնցում նա կանաչ զգեստով է:


Նկարներից մեկը վերնագրված է «Ֆոտոսեսիա», այնպես որ՝ առաջիկայում մեզ Քլոեից նոր լուսանկարներ են սպասվում:

32-ամյա հայուհուն ֆոտոսեսիայի նախապատրաստել են ոճաբաններ Ջասթին Մարջանն ու Մոնիկա Ռոուզը, ինչպես նաեւ դիմահարդարման վարպետներ Մերի Ֆիլիպսն ու Քրիստին Ստադենը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE