Ռեփեր Շուգ Նայթին բանտից հիվանդանոց են տեղափոխել

13:02   23 մարտի, 2017

Անցյալ տարվա հունվարի վերջին մենք տեղեկացրել էինք, որ Հարավային Քալիֆորնիայում հայտնի պրոդյուսեր եւ Death Row Records-ի հիմնադիր Շուգ Նայթը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքից մի քանի ժամ անց Նայթն ինքնակամ ներկայացել էր իրավապահներին:

Լոս Անջելեսում կայացել է երաժշտի դեմ հարուցված քրեական գործի դատական նիստը, որի ժամանակ վերջինը կորցրել է գիտակցությունը՝ իմանալով 25 միլիոն դոլար գրավի մասին։
Շուգ Նայթի դեմ քրեական գործ են հարուցել՝ նրան միանգամից 31 հանցագործության մեղադրանք առաջադրելով, այդ թվում՝ շորթման եւ ապօրինի զենք կրելու:


Բացի վրաերթից, դատախազը հայտնել է նաեւ, որ Շուգ Նայթը 2004 թվականից մեծ գումարներ է պահանջել Լոս Անջելեսում բնակվող բոլոր երիտասարդ, իսկ ավելի ուշ՝ նաեւ հայտնի ռեփերներից:

Իսկ այսօր NY Daily News-ը հայտնել է, որ 50-ամյա ռեփերին հիվանդանոց են տեղափոխել, քանի որ նա իրեն վատ է զգացել:
«Մենք անհանգստանում ենք, քանի որ Շուգը պետք է բանտում համապատասխան բուժօգնություն ստանա, իսկ մենք կասկածում ենք, որ նա ստանում է այն: Բժիշկներն ասում են, որ Շուգի մոտ արյան զեղում է, իսկ դա վտանգավոր է կյանքի համար»,- հայտարարել են ռեփերի ներկայացուցիչները:



© NEWS.am STYLE