54-ամյա Թոմ Քրուզը սիրավեպ է սկսել 28-ամյա դերասանուհի Վանեսա Քիրբիի հետ

14:04   23 մարտի, 2017

Հոլիվուդի գլխավոր սրտակերներից Թոմ Քրուզը նոր սիրավեպ է սկսել: 

Ժամանակին նրա հմայքի զոհ են դարձել Նիկոլ Քիդմանն ու Քեթի Հոլմսը, իսկ հիմա դերասանը հմայել է բրիտանացի 28-ամյա դերասանուհի Վանեսա Քիրբիին. այս մասին գրում է InTouch Weekly-ն:

54-ամյա դերասանը Վանեսայի հետ նկարահանվում է «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա 2018 թվականին:

Թոմը դերասանուհուն ընտրել է՝ «Թագը» սերիալում նրա խաղը դիտելուց հետո: Ֆիլմը նկարահանվել է Netflix-ի համար: Այն ներկայացնում է 20-րդ դարի կեսերի թագավորական ընտանիքի պատմությունը: Առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 2016 թվականի նոյեմբերի 4-ին:

«Թոմին դուր է եկել Քիրբիի խաղը սերիալում, որտեղ նա մարմնավորում է Մարգարեթին: Նա ուզում է Վանեսային տեսնել «Առաքելության» 6-րդ մասում: Աղջիկը նրան գերել է իր էներգիայով եւ հմայքով: Թոմն ակնհայտորեն ուզում է ամուսնանալ նրա հետ, քանի որ մինչեւ ականջները սիրահարված է»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:



© NEWS.am STYLE