Հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը համագործակցել է Մայքլ Ջեքսոնի քրոջ հետ (ֆոտո)

15:17   23 մարտի, 2017

Լոս Անջելեսում հայտնի հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը հարցազրույց է ունեցել Մայքլ Ջեքսոնի քրոջ` Լատոյա Ջեքսոնի հետ: NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան` հաղորդավարուհին նշեց, որ հարցազրույցն արվել է Լոս Անջելեսի ժամանցային հաղորդումներից մեկի շրջանաներում, սակայն նա հավելեց, որ առայժմ չի կարող բացահայտել ավելին:

Սոնան Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել Լատոյայի հետ, որտեղ նրանք հեռուստատեսային տաղավարում են:

«Ստուդիա, զվարճանք, աշխատանք»,-հաղորդավարուհին լուսանկարը մակագրել է անգլերեն հեշթեգերով:

Հավելենք, որ Սոնան աշխատել է այնպիսի հեռուստաընկերություններում, ինչպիսիք են` The Travel Channel-ն ու FOX-ը, վարել է ժամանցային եւ երաժշտական հեռուստանախագծեր:

Աշնան սկզբին NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում հաղորդավարուհին խոսել էր նաեւ Լարի Քինգի հետ իր համագործակցության մասին.

«Ինձ համար մեծագույն պատիվ էր նրա հետ աշխատելը: Ամեն անգամ, երբ նկարահանումների ընթացքում ընդմիջումներ ենք ունենում, ես պահը բաց չեմ թողնում եւ մի շարք հարցեր եմ նրան տալիս, քանի որ այնքան շատ բան կարելի է սովորել այդ մարդուց: Նա ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է եղել: Եթե նախկինում կարող էի հիանալ միայն նրա պրոֆեսիոնալիզմով, այժմ հիանում եմ նաեւ նրա մարդ տեսակով»,-նշել էր նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE