«Մերժվածը» հեռուստասերիալի Իչայի դերակատար Թինա Դատան` առանց դիմահարդարման (ֆոտո)

18:02   23 մարտի, 2017

Մինչ հայ հեռուստադիտողները շարունակում են լարված հետեւել բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի գլխավոր հերոսների` Վիրի եւ Իչայի սիրո պատմությանն ու դժվարություններին, Իչայի դերակատար Թինա Դատան իր ակտիվությամբ չի դադարում զարմացնել Instagram-ի հտեւորդներին:

Դերասանուհին ամեն օր նոր լուսանկարներ է տեղադրում սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում` ցուցադրելով իր առօրյան եւ նախասիրությունները: Այսօր, օրինակ, Թինան երկրպագուներին ցուցադրել է, թե ինչպիսին է առանց դիմահարդարման:

Բոլիվուդյան աստղը ոչ մի կերպ չի մեկնաբանել լուսանկարը` թողնելով այդ ամենն իր երկրպագուներին, որոնք իրենց մեկնաբանություններով փաստել են, որ Թինան հրաշալի տեսք ունի:



© NEWS.am STYLE