165 կիլոգրամ քաշով աղջիկը նիհարել է 80 կիլոգրամով՝ ուտելով պաղպաղակ եւ բանան

17:05   23 մարտի, 2017

Սիդնեյում բնակվող 25-ամյա Անաստասիա Չիարելոն 20 ամսում նիհարել է ավելի քան 80 կլիոգրամով. գրում է Daily Mail-ը։

«Դա հեշտ չէ։ Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, որպեսզի մարզեմ մարմինս եւ ուտեմ օգտակար սնունդ»,-պարբերականի հետ զրույցում ասել է Անաստասիան։

Աղջկա խոսքով՝ նիհարելու համար նա ամեն օր ուտում է թունայով աղցան, երբեմն էլ՝ հավի միս կամ խոզաապուխտով աղցան։ Նա իրեն թույլ է տալիս անգամ դառը շոկոլադ եւ պաղպաղակ ուտել։

Երբեմն էլ կարող է բանան ուտել՝ գետնանուշի կարագով։ Իհարկե, այս ամենը համադրելով ամենօրյա մարզումների հետ։



© NEWS.am STYLE