Հմայիչ Ադրիանա Լիման՝ Ocean Drive magazine-ի շնորհանդեսին

17:22   23 մարտի, 2017

Փետրվարի վերջին տեղեկացրեցինք, որ Victoria's Secret-ի «հրեշտակ» Ադրիանա Լիման հայտնվելու է Ocean Drive պարբերականի շապիկին եւ էջերում:

Ի դեպ, բրազիլացի գեղեցկուհին Victoria's Secret-ի հետ ամենաերկարը համագործակցող մոդելներից է. 35-ամյա Ադրիանա ապրանքանիշի հետ աշխատում է 17 տարի:

Ադրիանան ամսագրի մարտի համարի շապիկին կլինի, իսկ հարցազրույցում Լիման պատմել է, որ մտադիր է մոդելային բիզնեսում աշխատել մինչեւ 40 տարեկանը:

Երեկ երեկոյան Մայամիում կայացել է ամսագրի շապիկի շնորհանդեսը:

Ի դեպ, Ocean Drive-ի համար նկարահանվելուց բացի, Ադրիանան փոփոխություններ ունի նաեւ անձնական կյանքում. մոդելը բաժանվել է ընկերոջից՝ ամերիկյան ֆուտբոլիստ Ջուլիան Էդելմանից:

Ըստ E! News-ի՝ Victoria's Secret-ի «հրեշտակ» եւ New England Patriots-ի խաղացողը բաժանվել են «Օսկար»-ից առաջ:
Հարաբերությունները խզելու հիմնական պատճառը տարբեր աշխատանքային գրաֆիկն է, որը խանգարում էր աստղերի անձնական կյանքին:



© NEWS.am STYLE