Հինգ բան, որ չի կարելի ասել դեպրեսիայով տառապող մարդուն

16:06   19 ապրիլի, 2017

1. Դու արդեն ուշքի եկա՞ր

Այս հարցը ստիպում է մարդուն զգալ, որ իրեն խղճում են: Սա ստիպում է բախվել տխրությանը, ինքնավերլուծել ու պարփակվել: Ոչ ոք չի ուզում նեղություն պատճառել ուրիշներին:

2. Այդ ամենը քո գլխում է

Չնայած միլիոնավոր մարդիկ տառապում են հոգեկան այս տեսակ խանգարումով՝ մենք նախկինի պես ունակ չենք ըմբռնում դրսեւորել նրանց նկատմամբ: Հոգեկան խնդիրների մեջ մենք թուլության նշաններ ենք տեսնում:  Նրան այդ մասին ասելով՝ մենք  նվազեցնում ենք զգայական ապրումների նկատմամբ նրա ունակությունը: Դուք նրան հասկացնում եք, որ նա ամեն ինչ հորինում է:

3. Կարծում էի՝ դու դրանից ուժեղ ես

Որպես կանոն, նրանք, ովքեր նման մեկնաբանություններ են անում, մարդիկ են, ովքեր իրենք են խուսափում իրենց զգայական խնդիրների հետ բախվելուց: Դրանք իրենց ցուցադրող մարդիկ են: Նրանց արհամարհանքը  մարդու էմոցիոնալ վիճակին սեփական տրամադրությունը լավացնելու փորձ է: Եթե դա այդպես հեշտ լիներ...

4. Հաղթելով ինքդ քեզ՝ համոզվիր, որ կյանքը դժվար է բոլորի համար

Այս պնդումը փոխզիջում չունի: Այն արտահայտում է կարեկցանքի բացակայություն՝ տխրության ու զգացմուքների նկատմամբ: Ինչ-որ մեկը կարծում է, որ դա հսկայական խնդիր է սեփական զգացմունքերի ճանապարհին: Այլ խոսքով՝ դա մարդուն հասկացնել է տալիս, որ Տիեզերքը նրա շուրջ չի պտտվում, իսկ դեպրեսիան թուլության նշան է:

5. Ոչ ոք չի ասում, որ կյանքն արդար է

Այս պնդումը հակասում է կարեկցանքին: Ճնշված մարդը քիչ էներգիա է ունենում, որպեսզի պարզ տեսնի: Տխրության զգացողությունը ճնշում է նրան: Պետք է նշել, որ դեպերսիան էգոիստական չէ: Այն կարող է վնասել կյանքի դրական կողմերը տեսնելու ունակությունը:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE