Բլեք Չայնան բաց լուսանկար է հրապարակել

18:29   23 մարտի, 2017

Ռոբ Քարդաշյանի ընկերուհին Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել: 

Ռոբի դստեր՝ Դրիմ Ռընեի մայրը վերջին շրջանում սկսել է պատճենել Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների ոճը:

Մերկապարուհին իր միկրոբլոգում կոսմետիկայի սեփական շարքի՝ Lashed Cosmetics-ի գովազդային արշավից լուսանկարներ է հրապարակել:

Ի դեպ, Չայնան նկարահանվել է Cosmopolitan-ի ապրիլյան համարի շապիկի համար: Նա պատմել է նաեւ Ռոբ Քարդաշյանի հետ հարաբերությունների, դստեր, ապագայի բիզնես-նախագծերի մասին:

Չնայած Չայնան եւ Ռոբն առանձին են ապրում, սկանդալային զույգը, ամեն դեպքում, նկարահանում է իր ռեալիթի շոուի երկրորդ սեզոնը:



© NEWS.am STYLE