Sia-ին Լոս Անջելեսում առանց կեղծամի են նկատել

11:03   24 մարտի, 2017

Ավստրալացի երգչուհի Sia-ին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում: 41-ամյա երգչուհուն, որը հայտնի է ոչ միայն շքեղ ձայնով, այլեւ նրանով, որ տարիներ շարունակ թաքցնում է դեմքը, «բռնացրել» են օդանավակայում, որտեղից նա Դուբայ է մեկնել՝ հանգստյան օրերին այնտեղ համերգներով հանդես գալու:

Արտիտուհին եղել է Kenzo տաբատով, կաթնագույն վերնազգեստով եւ ճերմակ մարզակոշիկներով:

Sia-ն ոչ միայն չի թաքնվել տեսախցիկներից, այլեւ նույնիսկ ժպտացել է լուսանկարիչներին: Նման պահվածքը նրան բնորոշ չէ, քանի որ բեմում եւ ցանկացած միջոցառման կարմիր գորգին նա ցույց չի տալիս դեմքը, բացառություն չի անում նաեւ հարցազրույցների պարագայում:

«Ես չեմ ուզում հայտնի եւ ճանաչելի լինել: Չեմ ուզում, որ իմ արտաքինը քննարկեն համացանցում»,- ավելի վաղ բացատրել էր երգչուհին:

Աղբյուրը՝ Enews



© NEWS.am STYLE