People. «Բրեդ Փիթը ոչ ոքի հետ չի հանդիպում, բայց հին ընկերները վերադարձել են նրա կյանք»

16:02   24 մարտի, 2017

Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ Փիթն ու Ջոլին վերջապես սկսել են շփվել առանց միջնորդների: 

Մի քանի ամիս շարունակ 53-ամյա Փիթն ու 42-ամյա Ջոլին «պատերազմում» էին եւ լրատվամիջոցներում ցեխ շպրտում միմյանց վրա: Բայց հիմա աստղերը սկսել են հաղորդակցվել առանց միջնորդների օգնության:

Ըստ People-ի՝ Բրեդը սկսել է նորից հանդիպել հին ընկերների հետ, որոնց հետ գրեթե չէր շփվում, երբ ամուսնացած էր Անջելինայի հետ: Դերասանը, սակայն, չի շտապում նոր սիրավեպ սկսել:

«Ամեն ինչ հանգիստ ընթացք է ստացել: Նա հաճախ է հանդիպում ընկերների հետ: Նրանք նորից հայտնվել են նրա կյանքում։ Փիթը սպորտով է զբաղվում եւ լիարժեք երջանիկ է»,- հայտնել է պարբերականի ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE