Ուրախ Ջորջ Քլունին՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

11:38   24 մարտի, 2017

Ջորջ Քլունիին «բռնացրել» են Լոս Անջելեսի օդանավակայանում: 55-ամյա դերասանն ակնհայտորեն լավ տրամադրություն է ունեցել:

Ջորջը Լոս Անջելես է վերադարձել Անգլիայից, որտեղ վերջին շրջանում բնակություն է հաստատել կնոջ՝ Ամալ Քլունիի հետ:

Ի դեպ, Ջորջի գլխարկը՝ Casamigos-ի լոգոյով, թեքիլայի նրա սեփական ապրանքանիշի անվանումն է, որը Ջորջը ստեղծել է Սինդի Քրոուֆորդի ամուսնու՝ Ռենդի Գերբերի եւ դերասան Մայք Մելդմանի հետ միասին:

Նշենք, որ օրերս Ջորջ Քլունին անակնկալ էր մատուցել իր 87-ամյա երկրպագուհուն:

Հայտնի դերասանն այցելել է Անգլիայի հարավային Սոննինգ բնակավայրում գտնվող Sunrise Senior Living տարեցների ինտերնատ: Facebook-ում Sunrise Senior Living սոցիալական էջը Ջորջի եւ հաստատության տարեցներից մեկի համատեղ լուսանկարն է հրապարակել: Կինը, ի դեպ, Քլունիի երկրպագուն է:
«Լուսանկարում պատկերված տիկինը սիրում է Ջորջ Քլունիին եւ ամեն օր երազում հանդիպել նրա հետ՝ հատկապես հաշվի առնելով փաստը, որ Ջորջն ապրում է իմ աշխատավայրի հարեւանությամբ: Մենք նրան նամակ ուղարկեցինք՝ հարցնելով, թե կարելի՞ է, արդյոք, իրականացնել տարեց կնոջ երազանքը»,- հաստատության աշխատակցուհի Լինդա Ջոնսին է վկայակոչում People-ը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի, X17Online-ի



© NEWS.am STYLE