Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ հայտնի «գուրու» Թոնի Ռոբինսի սեմինարին

10:04   24 մարտի, 2017

Աստված իմ, նրանք ուրիշ զբաղմունք չունե՞ն: Նախ, մի քանի խոսք հենց Թոնի Ռոբինսի մասին: Նա Արեւմուտքում հայտնի դեմք է, որին պարզապես մարզիչ են կոչում, եւ նա միլիոնավոր դոլարներ է պահանջում սեմինարների համար: Թոնիի անձնական հոգածության տակ Հոլիվուդի բազմաթիվ հայտնի դերասաններ են եղել: Նրա սեմինարներն անցկացվում են «Ազատի՛ր քո մեջ թաքնված ուժը» անվանումով: Սեմինարն, իբր, նախատեսված է այն բանի համար, որպեսզի հասկանաս քո ներքին ուժերն ու ընդունես մարտահրավերները՝ այնպիսի կյանք ստեղծելու համար, ինչպիսին ինքդ ես ուզում, այլ ոչ թե այնպիսին, որը պարտադրում է շրջապատը, հասարակությունը եւ այլն:

Ահա եւ Լոս Անջելեսում հերթական սեմինարի ժամանակ Քիմը բռնել է ամուսնու ձեռքն ու տարել նրան այնտեղ:

Քարդաշյանը հերթ է կանգնել, անհնար է նման բան պատկերացնել:

Քիմն ու Քանյեն գնացել են այս հավաքին, քանի որ 36-ամյա հայուհին ուզում է վերջ դնել իր վախերին, որոնք նրան նվաճել են Փարիզի կողոպուտից հետո (Աստված իմ, Քիմ, նորմալ հոգեվերլուծաբան գտիր կամ, խորհուրդ NEWS.am STYLE-ից, Հայաստան արի ու մնա, բոլոր վախերը կանցնեն, բայց կհայտնվեն նորերը՝ կողոպուտից ավելի լուրջ):

Քիմից բացի՝ սեմինարին ներկա են եղել Քորթնին, Քլոեն եւ Քենդալը:

Այս սեմինարը հեռուստատեսությամբ երեկոյան շոուների եւ դիսկոտեկի խառնուրդ է հիշեցնում:

39-ամյա ռեփերը կնոջ հետ եռօրյա VIP փաթեթի համար 3 հազար դոլար է վճարել (եւ ինչով են այնտեղ մտածում):

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE