Փոքրամարմին Ռիհանան՝ հսկայական հագուստով. երգչուհուն նկատել են Նյու Յորքում

13:03   24 մարտի, 2017

Casual ոճը երբեմն կարող է նաեւ այսպիսի տեսք ունենալ:

Երգչուհի Ռիհանային նկատել են Նյու Յորքում՝ Մանհեթենի իր բնակարանից դուրս գալիս:

29-ամյա հայտնի երգչուհին ներկայացել է օվերսայզ բաճկոնով, ջինսով եւ հսկայական կոշիկով՝ իր իսկ՝ FENTYxPUMA վերջին հավաքածուից (ի դեպ, 400 դոլար արժողությամբ):

Դե, ի՞նչ կասեք Ռիհանայի ոճի մասին:

Ի դեպ, օրերս Ռիրին ընկերների հետ դիտել է Bates Motel սերիալի հինգերորդ սեզոնի՝ իր դերակատարմամբ սերիան եւ Instagram-ում մեկնաբանել այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին:

Ռիրիի զուգընկերը Օսթին Նիքոլսն է, որը մարմնավորում է Սեմ Լումիսին: Կինոդիտման ընթացքում Ռիհանան առաջարկել է թեքիլա խմել՝ ամոթխածությունը փոքր-ինչ հաղթահարելու համար:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի, GCImages-ի



© NEWS.am STYLE