59-ամյա Շերոն Սթոունը՝ Բեւեռլի Հիլզում գնումներ կատարելիս

13:31   24 մարտի, 2017

Շողացող եւ ուրախ տրամադրությամբ Շերոն Սթոունին «բռնացրել» են Բեւեռլի Հիլզում: 59-ամյա դերասանուհին գնումների էր գնացել:

Ի դեպ, նշենք, որ Շերոնը ներկայում սեփական ֆիլմն է նկարահանում, որում նաեւ դեր ունի:
Ֆիլմը սկսել են նկարահանել անցյալ ամառ, այն կոչվում է A Little Something For Your Birthday: Ժապավենի մասին հայտնի է միայն, որ այն մեծ էկրան կբարձրանա այս տարի:
Ֆիլմը դրամայի եւ կոմեդիայի խառնուրդ է:


Ժապավենը պատմում է դիզայների մասին, որը փորձում է հաջողության հասնել եւ սեր գտնել: Բայց նրա ծննդյան օրն ինչ-որ բան է տեղի ունենում... իսկ թե ինչ, դեռ հայտնի չէ:
Մինչեւ տարեվերջ Սթոունը եւս մեկ ֆիլմ կթողարկի՝ What About Love անվանումով:
Այս ժապավենում Սթոունի գործընկերներն են Էնդի Գարսիան եւ բրիտանացի դերասան Իեն Գլենը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալից:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net-ի



© NEWS.am STYLE