Տաղանդներ ենք փնտրում. սկսնակ երգիչը կատարում է Ֆրենկ Սինատրայի «My Way» երգը

14:15   24 մարտի, 2017

«Տաղանդներ ենք փնտրում» խորագրում այս անգամ NEWS.am STYLE-ի ուշադությունը գրավեց մասնագիտությամբ սոցիոլոգ Լեւոն Ազիզյանը, որի մասին մեզ պատմեց Լեւոնի մտերիմ ընկերը` դերասան Հայկո Հովհաննիսյանը:

Լեւոնը մի քանի ամիս առաջ է սկսել զբաղվել պրոֆեսիոնալ երգեցողությամբ.

«Սովորում եմ Երգի պետական թատրոնում եւ հաճախում եմ վոկալի անհատական դասընթացների: Երգում եմ տարբեր ժանրերում, բայց ինձ ավելի հոգեհարազատ է դասական ոճը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց սկսնակ երգիչը` հավելելով, որ երաժշտական ընտանիքում է մեծացել.

«Շատ եմ սիրում լսել Անդրեա Բոչելլի, Ֆրենկ Սինատրա… Երեւի հենց նրանք են ինձ ոգեշնչում»:

Ի տարբերություն շատ սկսնակ երգիչների` Լեւոնը մրցույթների մասնակցելու ցանկություն չունի, սակայն նշում է.

«Երգարվեստում հայտնվելու նպատակներ կան. աշխատում եմ այդ ուղղությամբ: Թեեւ ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, այժմ ամեն ինչ փորձում եմ կապել միայն երաժշտության հետ»:

Լեւոնի յուրահատուկ տեմբրին ծանոթանալու համար առաջարկում ենք լսել Ֆրենկ Սինատրայի «My Way» երգի նրա cover կատարումը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE