Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչ կոստյումով է ամուսնության առաջարկություն արել Սերենա Ուիլյամսին

12:33   24 մարտի, 2017

Անցյալ տարեվերջին Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ինչպես հայտնի է, ամուսնության առաջարկություն արեց թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին:

Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է ավելի քան մեկ տարի, եւ Ալեքսիսն ու Սերենան ամեն ինչ անում էին, որպեսզի մամուլը ոչինչ չիմանա իրենց հարաբերությունների մասին:

Իսկ հունվարի վերջին Սերենան «Մեծ սաղավարտի» 23-րդ տիտղոսը վաստակեց՝ Australia Open-ի եզրափակիչում հաղթելով ավագ քրոջը՝ Վինուսին: Հիմա արդեն զույգը, կարծես, հարսանիքի նախապատրաստմամբ է զբաղված:

Ալեքսիս Օհանյանն Instagram-ում ցուցադրել է, թե ինչ կոստյումով է առաջարկություն արել Սերենա Ուիլյամսին: Ավելի ճիշտ, Ալեքսիսը ցուցադրել է հուզիչ արարողությունից առաջ իր տրամադրությունը:
«Այն պահից առաջ, երբ ես տվեցի իմ կյանքի լավագույն հարցը: Նա «այո» պատասխանեց»,- լուսանկարը մակագրել է Ալեքսիսը:



© NEWS.am STYLE