Սոնա Ռուբենյանի նոր սանրվածքը (ֆոտո)

16:51   24 մարտի, 2017

Հայկական երգարվեստի ամենագեղեցիկ եւ հզոր ձայներից մեկը` Սոնա Ռուբենյանը, որոշել է դիմել ոճային փոփոխության` ձեւափոխելով սանրվածքը: Այժմ երգչուհին ունի մազափունջ:

Սոնան լուսանկար է տեղադրել Facebook-ում` այն վերնագրելով.

«Գարնան հետ»:

Երգչուհու հետեւորդները մեկնաբանություններով փաստել են, որ Սոնան նոր սանրվածքով շատ նրբագեղ տեսք ունի:

Սոնա Ռուբենյանը վերջին անգամ կտրուկ ոճափոխության դիմել էր «Նոր Ալիք-2014» մրցույթին մասնակցելու ժամանակ` հրաժարվելով երկար վարսերից: 



© NEWS.am STYLE