Քիմ Քարդաշյանի թիկնապահները ոտքից գլուխ ստուգում են գերդաստանի բոլոր հյուրերին

14:32   24 մարտի, 2017

Փարիզում կողոպուտից հետո 36-ամյա Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ լրջորեն զբաղվել է անվտանգության ապահովմամբ: Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, Us Weekly-ին տված հարցազրույցում պատմել է, թե Քանյե Ուեսթն ու Քիմն անվտանգության ինչպիսի համակարգ եւ տեխնիկա են կիրառում Քարդաշյան-Ջեներ գերդաստանի բոլոր անդամների համար:

«Խելագարվել կարելի է, եթե հաշվենք, թե որքան մարդ է փորձել մեր տուն մտնել: Հիմա մեզ մոտ անվտանգության բարձր մակարդակ է: Պարզապես խելագարություն է»,- պատմել է Քրիսը:

Փարիզի դեպքից հետո աշխատանքից ազատելով չորս տարի շարունակ Քիմի հետ աշխատած թիկնապահ Պասկալ Դյուվիեին՝ Քարդաշյան ընտանիքը թիկնապահների մի ամբողջ բանակ է վարձել:
«Քիմը տան սպասարկող անձնակազմին ստիպել է ստի դետեկտորով թեստ անցնել՝ պարզելու համար՝ արդյոք նրանցից որեւէ մեկը կարող էր օգնել գողերին»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:

Ի դեպ, Քիմի թիկնապահները ստուգում են ընտանիքի բոլոր հյուրերին:
«Թիկնապահները ոտքից գլուխ ստուգում են բոլոր նրանց, ովքեր հյուր են գալիս Քանյեին եւ Քիմին: Քիմը նաեւ մշտապես փոխում է մեքենաները, քանի որ վախենում է, որ իրեն կարող են հետեւել»,- նշել են աղբյուրները:



© NEWS.am STYLE