«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանի թրենդային կերպարը (ֆոտո)

17:21   24 մարտի, 2017

«Քարե դարդ» սիթքոմում հայտնվելուց հետո Ձյունիկ Վարդանյանը ձեռք բերեց մեծ ճանաչում: Այսօր երիտասարդ դերասանուհին Instagram-ում ամենից շատ հետեւորդներ ունեցող հայ հայտնիներից է:

Ձյունիկի նոր լուսանկարներին սպասում է ավելի, քան 99.000 օգտատեր: Դերասանուհին էլ աշխատում է չսպասեցնել երկրպագուներին` ամեն օր տեղադրելով նոր լուսանկարներ:

Հերթական լուսանկարում Ձյունիկը բավականին թրենդային տեսք ունի. դերասանուհին որոշել է համադրել ջինսե լայնեզր զգեստը սպորտային ոճի կարմիր կոշիկների հետ:

Լուսանկարի տակ արված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Ձյունիկի նոր կերպարը, ինչպես միշտ, հիացրել է նրա հետեւորդներին:



© NEWS.am STYLE