Խենթ զույգի հարսանեկան ֆոտոսեսիան՝ մարզասրահում

20:43   24 մարտի, 2017

Քուինսլենդից 32-ամյա Ջեքը եւ 25-ամյա Հաննան որոշել են անակնկալ ամուսնանալ։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ զույգի բարեկամներն ու ընկերները հրավիրված են եղել նրանց նշանադրությանը, սակայն անակնկալ կերպով այն վերածվել է հարսանյաց արարողության։

Բայց սա միակ անակնկալը չի եղել։ Ամուսնական զույգը որոշել է խենթ եւ արտասովոր ֆոտոսեսիա իրականացնել մարզասրահում։

«Մենք հաճախում ենք մարզասրահ հաճույքի համար։ Կարող ենք մարզվել շաբաթական երեք անգամ, բայց մենք կարող ենք թույլ տալ մեզ ուտել ոչ այնքան առողջարար սնունդ, իսկ մարզվել միայն այն դեպքում, երբ դրա կարիքն իսկապես ունենք»,-պատմել են ամուսինները։



© NEWS.am STYLE