Սիլվեսթեր Ստալոնեի 18-ամյա դուստրը՝ Dolce & Gabbana-ի երեկույթին

16:35   24 մարտի, 2017

Սիսթին Ստալոնեն ոչնչով վատը չէ Ջիջի եւ Բելլա Հադիդներից, Քենդալ Ջեներից, Լիլի Ռոուզ Դեփից, Քայա Գերբերից եւ այլ հայտնիների դուստրերից, որոնք նորաձեւության աշխարհ են մտել եւ նվաճել այն:

Փետրվարի վերջին հայտնի դերասանի 18-ամյա դուստրը Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա շրջանակում առաջին քայլերն է արել: Tate Modern-ում իր նոր հավաքածուն է ցուցադրել Topshop Unique-ը:

Սակայն Սիսթինը նորաձեւության աշխարհում նորեկ չէ. աղջիկն արդեն բազմաթիվ ֆոտոսեսիաների է մասնակցել, տարբեր ամսագրերի շապիկներին հայտնվել, ինչպես նաեւ մասնակցել խոշոր fashion-ցուցադրությունների:

Իսկ երեկ աղջկան 23-ամյա դերասանուհի Սոֆիա Կարսոնի հետ նկատել են Dolce & Gabbana-ի երեկույթին:

Ընդ որում՝ աղջիկները ներկայացել են միանման հագուստով:
Նրանց շապիկներին իտալերեն հետեւյալ գրությունն է եղել. IO C'ERO՝ «Ես եղել եմ այնտեղ»:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ VinceFlores-ի, Startracksphoto.com-ի



© NEWS.am STYLE