Համերգային շրջագայության ժամանակ մահացել է հայտնի հայազգի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիանը

14:02   24 մարտի, 2017

Ամերիկյան Boston խմբից հայտնի հայազգի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիանը համերգային շրջագայության ժամանակ մահացել է: Երաժիշտը 67 տարեկան էր:

Ըստ People-ի՝ խումբը Legends of Rock Cruise շրջագայությամբ անցյալ շաբաթ համերգներով Մայամի է մեկնել: Խումբն ավարտել է նավով շրջագայությունը՝ կատարելով իր հիթերը եւ կանգ առնելով Բահամյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում:

Առայժմ հայտնի չէ, թե Հաշիանի մահն ինչպես կանդրադառնա խմբի շրջագայության հետագա ծրագրերի վրա:

Նշենք, որ երաժիշտի դուստր Լորենը դերասան Դուեյն Ջոնսոնի ընկերուհին է, զույգը դուստր ունի՝ ժասմինը:

Երաժիշտը մասնակցել է Boston-ի առաջին երկու ալբոմների ձայնագրությանը:
Նշվում է, որ դա բավարար էր, որպեսզի նա մտնի ռոքի պատմության մեջ, քանի որ Հաշիանը հարվածային գործիքների պարտիան կատարել է այնպիսի հիթերում, ինչպիսիք են «More Than a Feeling»-ը, «Long Time»-ը եւ «Peace of Mind»-ը:



© NEWS.am STYLE