Քարդաշյան գերդաստանը՝ մուլտսերիալում. երեխաների դիտումը կարգելվի

15:03   24 մարտի, 2017

Քիչ էր Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուն, քիչ էին Քիմ Քարդաշյանի հեռախոսային հավելվածները, նրա մասնակցությամբ առցանց-խաղերը, հիմա էլ եւս մեկ նորություն. շուտով կհեռարձակվի Հարվի Վայնշտեյնի ընկերության արտադրության բազմասերիանոց մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսները կլինեն Քիմը, Քանյեն, Քրիսը, Քլոեն, Քորթնին, Քենդալն ու Քայլին:

Մի խոսքով, կլինեն բոլորը՝ բացառությամբ Քեյթլին Ջեների:
Ըստ TMZ-ի՝ մուլտֆիլմը կցուցադրվի լավագույն եթերաժամին, բայց առայժմ հայտնի չէ, թե որ ալիքով (ով ավելի շատ վճարի): Եվ, ամենակարեւորը, երեխաների դիտումը կարգելվի:
Ինչ է այնտեղ լինելու...



© NEWS.am STYLE