Ինչպես ֆրանսիացիները ցնցեցին Երեւանը. Corpo-Mente-ի վառ ելույթը Music Drive Festival-ում (ֆոտոռեպորտաժ)

11:09   25 մարտի, 2017

Երեկ մայրաքաղաքում մեկնարկեց միջազգային՝ Music Drive Festival ռոք փառատոնը, որը կշարունակվի երեք օր:

Համերգները տեղի են ունենում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում եւ երեւանյան ակումբներում: Փառատոնի առաջին օրը հանդես եկան մեր՝ Artsruni Progressive Music Act, Time Report, Dogma խմբերը, Human Ellement-ն (ԱՄՆ), եւ, գրողը տանի, Corpo-Mente-ն (Ֆրանսիա): 

Սա Artsruni Progressive Music Act է՝

Իսկ սա՝ Time Report-ը՝

Ամեն ինչ շատ լավ էր, բայց, կարծես, մի քիչ պակասում էր հանդիսատեսի հետ շփումը:

Բայց հետո բեմ բարձրացան ֆրանսիացիները: Թող մեզ ներեն նրանց նախորդող խմբերը, բայց այս նյութը ձոն է՝ ուղղված Corpo-Mente խմբին: Մենք մյուսների մասին չենք գրի, եւ դրա համար կարող եք անգամ քարկոծել մեզ (նույնիսկ երկու անգամ), բայց եթե դուք այդ խմբին չեք լսել՝ շատ բան եք բաց թողել: Միջազգային մակարդակի կատարում:

Սա գեղեցկուհի Լորեն է

2012 թվականին ստեղծված խմբի ոճը հնարավոր չէ մեկ խոսքով նկարագրել, բայց այն, որ նրանք համարձակ փորձարկումներ են անում եւ շատ հաջող՝ փաստ է:

Զգացեք հաճույքը:

Ես, գրողը տանի, էքստազի մեջ եմ:

Ինչպե՞ս կարելի է սրանից հետո ուրիշ բան լսել:

Զգո՞ւմ եք վոկալը:

Պարույր Սինյավսկի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE