10-ամյա Լեւոն Գալստյանը հիացրեց «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին

23:48   24 մարտի, 2017

Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող՝ «Մանկական ձայնը» նախագծի կույր լսումների վերջին օրն իր ելույթով փայլեց հայազգի Լեւոն Գալստյանը: 10-ամյա տղան հիանալի կատարեց «Սարդ-մարդը» ստեղծագործությունը:

Ժյուրիի անդամներից Նյուշան եւ Վալերի Մելաձեն միանգամից պտտվեցին դեպի նա (Դիմա Բիլանն այլեւս հնարավորություն չունի մասնակից ընտրելու):

«Անիմաստ է քեզ հաճոյախոսություններ անելը, ինքդ էլ ամեն ինչ հասկացար»,-ասաց Մելաձեն: Լեւոն Գալստյանն ուզում էր լինել Բիլանի թիմում, բայց, քանի որ վերջինիս թիմում տեղ չկա, ընտրեց Մելաձեին: 



© NEWS.am STYLE