Սիրուշոյի գեղեցիկ իլյուստրացիան` նկարչուհի Մեստ Շմավոնյանի կողմից

15:35   25 մարտի, 2017

Իլյուստրատոր Մետաքսյա (Մեստ) Շմավոնյանի աշխատանքներին NEWS.am STYLE-ը բազմիցս անդրադարձել է: Նկարչուհու ստեղծագործություններում գերակշռում են հայ եւ արտասահմանցի աստղերի դիմանկարները:

Այս անգամ Մեստը ոգեշնչվել է Սիրուշոյի նոր լուսանկարներից` դրանցից մեկը վերածելով գեղեցիկ իլյուստրացիայի:

Իլյուստրատորն իր աշխատանքը տեղադրել է Instagram-ում.

«Հուսով եմ` ձեզ դուր կգա»,-գրել է նա:

Դատելով լուսանկարի հավանությունների քանակից` կարելի է ենթադրել, որ նրա աշխատանքն, իսկապես, դուր է եկել նրա հետեւորդներին, իսկ, ահա, Սիրուշոն դեռ չի արտահայտել իր կարծիքը…

Մեստի իլյուստրացիաներում կտեսնեք նաեւ Արփի Գաբրիելյանին, Իվետա Մուկուչյանին, Ադրիանա Գալստյանին, Մենչին, Քիմ Քարդաշյանին եւ շատ ուրիշ հայտնի աստղերի:



© NEWS.am STYLE