Արեւիկ Ալավերդյանի գեղեցիկ ֆոտոշարքը` որդու հետ

16:04   25 մարտի, 2017

Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը նոր ֆոտոշարք է հրապարակել Facebook-ում, որում լուսանկարվել է որդու` 3 ամսական Դավիթի հետ:

Երգչուհին մի քանի օր եղել է Երեւանում եւ այդ ընթացքում հասցրել է համագործակցել լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի հետ:

Օրեր առաջ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում Արեւիկը պատմել էր որդու հետ առաջին անգամ Հայաստան այցի եւ մայրության մասին.

«Ամուսինս շատ է օգնում երեխայի խնամքի հարցում, շատ է սիրում զբաղվել նրանով: Նրանք շատ կապված են: Ահռելի պատասխանատվություն ենք զգում: Եթե անկեղծ` Դավիթը մեզ շատ է փոխել` լավ իմաստով: Դժվարություններ, իհարկե, կան, բայց երջանիկ եմ: Շնորհակալ եմ Աստծուն, որ մայր եմ»,-նշել էր երգչուհին:



© NEWS.am STYLE