31-ամյա Ամանդա Սեյֆրիդն ու 39-ամյա Թոմաս Սադոսկին առաջին անգամ ծնողներ են դարձել

13:28   25 մարտի, 2017

Մեկ շաբաթ առաջ ցանցահենները տարածել էին Ամադա Սեյֆրիդի ինտիմ լուսանկարները: Դրանցում Ամանդան ամուսնու՝ Թոմաս Սադոսկիի հետ էր, որից նա երեկ լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին:

Դերասանուհին դուստր է ունեցել, ում անունը դեռ հայտնի չէ: Երեխան 31-ամյա Սեյֆրիդի եւ 39-ամյա Թոմասի առաջնեկն է: Զույգի ներկայացուցիչներն արդեն հաստատել են նորությունը:


Ամանդա Սեյֆրիդն ու Թոմաս Սադոսկին ծանոթացել են 2015 թվականին, իսկ 2016 –ին զույգը սկսել է հանդիպել:

Ի դեպ, պարզվում է, սիրեցյալներն ամուսնացել են երկու շաբաթ առաջ, ինչի մասին անձամբ են հայտարարել Late Late Show-ի ժամանակ:


Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE