«Նա ինձ համար երկրորդ հայր էր». Դուեյն Ջոնսոնը՝ հայտնի հայ երաժիշտ Ջոն Հաշիանի մասին

15:03   25 մարտի, 2017

Երեկ մահացել է հայտնի հայ երաժիշտ Ջոն «Սիբ» Հաշիանը։ Նա մահացել է 67 տարեկանում, համերգային շրջագայության ժամանակ։ 

Բոլորիս քաջ հայտնի է, որ երաժշտի դուստրը՝ Լորենը, դերասան Դուեյն Ջոնսոնի ընկերուհին է: Զույգն ունի մեկ դուստր՝ Ժասմինը։

Դուեյնը հուզիչ գրառում է կատարել Instagram-ի իր էջում Ջոնի վերաբերյալ։ Դերասանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու գրել, որ Հաշիանն իր համար երկրորդ հայր է եղել։

«Հանգչիր խաղաղությամբ, իմ երկրորդ հայր Սիբ Հաշիան։ Ես չգիտեմ՝ ինչու է ամեն ինչ պատահում այնպես, ինչպես պատահում է. երբ մեր սիրելի մարդիկ անսպասելիորեն լքում են մեզ՝ չհասցնելով ասել՝ հաջողություն։ Հնարավոր է՝ դա դաս է, որ մենք հիշենք, որ պետք է ապրել լիարժեք կյանքով, որովհետեւ մենք չգիտենք՝ ինչ է մեզ սպասում։ Նա ապրել է վառ կյանք, ստեղծել հոյակապ ընտանիք, որի մասին հոգ է տարել ու պաշտպանել։

Դու կյանքից հեռացար այնքան ռոմանտիկ, ինչպես ապրում էիր: Շնորհակալություն կյանքի շատ դասերի համար, որոնք դու ինձ սովորեցրիր։ Սիրում ու կարոտում եմ քեզ»,- նշել է Դուեյնը։



© NEWS.am STYLE