Ջեյ Լոն իր նոր զուգընկերոջ հետ` Բեւերլի Հիլզում

16:26   25 մարտի, 2017

Ջեյ Լոյի նոր սիրավեպն այլեւս գաղտնիք չէ: 47-ամյա երգչուհին եւ 41-ամյա բեսյբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն արդեն մի քանի անգամ հասցրել են «բռնվել» միասին:

Երեկ ուշ երեկոյան սիրահարներին նկատել են Բեւերլի Հիլզի Բել Էյր հյուրանոցի Hotel Bel-Air ռեստորանում` ռոմանտիկ հանդիպման ժամանակ:

Ճիշտ է, պապարացիներին չի հաջողվել շատ լուսանկարներ անել:

Ի դեպ, ինչպես հայտնում են Us Weekly-ի աղբյուրները, աստղերը լրջորեն մտածում են ամուսնության մասին:  «Ջենիֆերն Ալեքսին լուրջ է վերաբերվում», -ասել է պարբերականի աղբյուրը:

Նշենք, որ Ալեքսը սիրավեպեր է ունեցել Քեյթ Հադսոնի, Մադոննայի, Քամերոն Դիասի եւ Դեմի Մուրի հետ:



© NEWS.am STYLE