Համացանցում է հայտնվել Պամելա Անդերսոնի դպրոցական լուսանկարը. 49-ամյա դերասանուհին զայրացած է

17:01   25 մարտի, 2017

Պամլա Անդերսոնը զայրացած է: Այնպես չէ, որ նա պատրաստ է որեւէ մեկին սպանել, բայց ինչ-որ բան նրան վիրավորել է: Սակայն, ամեն ինչ հերթով:

Այսպես, Celebrity Juice շոուի ժամանակ նախագծի հաղորդավար Քեյթ Լեմոնը ցույց է տվել Պամելա Անդերսոնի` դպրոցական տարիների լուսանկարը:

Ի դեպ, 49-ամյա դերասանուհին հրավիրվել է շոուին, սակայն առանց նրանից թույլտվություն հարցնելու նկարը ցույց տալուց հետո: Պամելան հայտարարել է, որ դժգոհ է դրանից եւ զայրացած հեռացել ստուդիայից, գրում է The Sun Online-ը:

«Նա ուղղակի վեր կացավ ու գնաց: Նա ինձ ոչինչ չասաց, բայց պրոդյուսերներին ասել է, որ զայրացած է: Դա մի փոքր անսպասելի էր: Նա շատ լավ կին է, ակտիվիստուհի, բուսակեր եւ արդեն երեք անգամ մասնակցել է մեր շոուին: Երբ տեսնեմ նրան, ես ներողություն կխնդրեմ ու բացատրություններ կտամ», - նշել է Քեյթը:



© NEWS.am STYLE