Բիկինիով Էմիլի Ռատաժկովսկին` Vogue-ի համար

18:09   25 մարտի, 2017

Էմիլի Ռատաժկովսկիի Instagram-ը, որն ունի 12 մլն հետեւորդ, կրկին հեղեվել է լուսնակարներով ու «թեժ» տեսագրությունով:

Ճիշտ է, ավելի ուշ տեսագրությունը ջնջվեց, սակայն այն արդեն հասցրել է մի լավ «զբոսնել» համացանցում:

Այսպես, 25-ամյա մոդելը լուսանկարվել է բիկինիով, եւ, ըստ երեւույթին, Էմիլին ֆոտոթեստ է պատրաստում Vogue Magazine-ի համար:
«Տագնապ. ֆոտոթեստ`Vogue Magazine-ի համար», - տեսագրությունը մակագրել է Էմիլին:

«Ես ցանկանում եմ ձեզ մի քանի խորհուրդ տալ` ինչպես գեղեցիկ սելֆիներ անել բիկինով: Առաջին բանը, որ պետք է անել` լողափին լույսի համար կատարյալ տեղ գտնելն է: Դա նշանակում է՝ տեղ գտնել ստվերում եւ չլինել արեւի տակ, որպեսզի լուսանկարը որակյալ լինի», - նշում է աղջիկը:

Այո, լողափին լուանկարվելը Էմիլիի սիրելի զբաղմունքներից է: 



© NEWS.am STYLE